Լուրեր
Հայաստանում Սահմանադրական կարգը վերականգնելու խնդիր կա. Գարիկ Սարգսյան
  • 20:18
  • 2020-02-25
  • Դիտումներ՝ *

Առօրյա մեր շփումներում թեկուզ քարոզարշավի փուլում մեր ասելիքը հստակ է և նոր բան չկա ավելացնելու: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը` անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեին:

«Սա համակարգային խնդիր է, սահմանադրական կարգը վերականգնելու խնդիր կա ՀՀ-ում, այն կարգը, որը տարիներ շարունակ տապալված է եղել և 2015 թվականին իմ աչքի առաջ է եղել, թե ինչպես է ամբողջ հանրապետական մեքենան կեղծում ընտրությունները, ես ինքս մասնակցել եմ այդ ընտրություններին, եղել եմ դիտորդ և տեսել եմ, թե դա ինչպես է տեղի ունենում»,-ասաց նա:

  • Դիտումներ՝ *