Վերջին շրջանի իրադարձությունները էապես չէին տարբերվում այն լարված իրավիճակներից, որ եղել էր նախկինում: Այս մասին այսօր նախքան Դվին հյուրանոցային համալիրում սահմանադրական հանրաքվեի «Այո» շտաբը կազմակերպած դրամահավաքը լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Կրակահերթերը եղել են դիրքերի ուղղությամբ, բնակավայրերի ուղղությամբ կրակահերթեր չեն եղել, անհանգստանալու ոչինչ չկա, մենք ունենք վիրավոր, որի կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց նա: