Thursday, 28 03 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել

«Ոչ»-ի համար քաղաքական պատասխանատվություն ստանձնող չկա․ որևէ տարբերություն չկա «Ոչ»-ի և բոյկոտի միջև. Մակունց

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

– Այսօր իրադարձային օր էր՝ տեղի ունեցան դատական նիստեր, որտեղ երկու նախագահների մեղադրանքներն էին քննարկվում, և «Քաղաքացիական պայմանագիրը» կազմակերպել էր դրամահավաք: Լինո՞ւմ են նման զուգադիպություններ:

– Դե, պարզվում է՝ նաև այդպես է լինում:

– Օրեր անց Մարտի 1-ի տարելիցն է, ի՞նչ է նախատեսվում:

– Նախատեսվում է երթ, կազմակերպիչները կներկայացնեն մանրամասները:

– Ի՞նչ նշանակություն ունի գործող իշխանության համար սահմանադրական հանրաքվեն:

– Չափազանց կարևոր նշանակություն ունի, չնայած այն հանգամանքին, որ սահմանադրական հանրաքվեի է դրվում Սահմանադրության ընդամենը մեկ կետ. այդ կետը շատ կարևոր բանի մասին է՝ առաջինը, որ 2015թ. ընդունված Սահմանադրությունը սկսում է գործել ամբողջությամբ, երկրորդ՝ մենք խնդիր ենք դնում Սահմանադրական դատարանի անկախության և անաչառության, նաև սա քայլ է, որով բարձրացվում է ՀՀ քաղաքացու վստահությունը ՍԴ-ի նկատմամբ: Առաջիկայում նախատեսվում է դատաիրավական բարեփոխումների մեծ փաթեթ, որն առանձին փուլերում առնչվելու է ՍԴ-ին, այսինքն՝ ի վերջո ՍԴ-ի եզրակացության անհրաժեշտությունն է լինելու: ՍԴ այն մոդելով, որ կա, ՍԴ այս դատավորների պարագայում, ովքեր, կասկածներ կան, որ անաչառ և արդար չեն գործում, որևէ երաշխիք չկա, որ բարեփոխումների այդ փաթեթը կհաստատվի:

– Դուք նշված խնդրին հեղափոխությունից անմիջապես հետո՞ եք բախվել, թե՞ ավելի ուշ խնդիր առաջացավ:

– Հեղափոխությունից հետո, գիտեք, որ վեց-յոթ ամիս բարդ փուլ է եղել, որովհետև դեռ սպասվում էին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դրանից հետո նաև կառավարության կառուցվածքային փոփոխություններ, և կառավարության ձևավորումից հետո անմիջապես բարձրացավ ՍԴ հարցը: Մայիս-հունիսից սկսվեցին քննարկումներն այն մասին, որ ՍԴ-ի հետ կապված լուրջ խնդիրներ կան, և որ իրավիճակը, մեղմ ասած, այնքան էլ հարթ չէ: Սկսվեցին քննարկումներ, թե ինչպես պետք է տրվի ՍԴ ճգնաժամի հանգուցալուծումը: Տարբեր տեսակետներ կային՝ նախագծերի և մոտեցումների տեսքով: Ի վերջո, «Իմ քայլը» խմբակցությունը հանգեց տարբերակներից մեկին՝ մանրակրկիտ քննարկման արդյունքում ապրիլի 5-ին գնալու ենք սահմանադրական հանրաքվեի:

– ԱԺ ձեր ընդդիմախոսներն ասում էին, որ կարելի էր քվեարկությամբ լուծել այս խնդիրը և չմեծացնել շրջանակը, չհանրայնացնել մի խնդիր այն մակարդակի, որին արժանի չէ այդ խնդիրը:

– Հնարավոր չէր, պարզաբանեմ՝ ինչու. գործող Սահմանադրության համաձայն, որն ընդունվել է 2015թ., խորհրդարանի ձեռնարկած ցանկացած նախաձեռնություն, եթե անգամ դա հանրաքվե է, պետք է գնա ՍԴ հաստատման՝ առաջինից երկրորդ ընթերցման միջակայքում, և հետո հնարավոր կլինի ընթացք տալ: Մեր դիտարկմամբ՝ հնարավոր չէր, որովհետև սահմանադրական հանրաքվեի դրվելու է այն կետը, որը վերաբերում է հենց այն դատավորներին, որոնք որոշում էին կայացնելու, կարծում եմ՝ դժվար չէ կանխագուշակել, թե ինչ էր լինելու, և քաղաքական պատասխանատվությունը ենթադրում է, որ նախապես ձախողման դատապարտված քայլ չի կարելի ձեռնարկել, ինչն էլ մենք արեցինք: Ընդ որում՝ այստեղ ստեղծվում էր փակուղային իրավիճակ՝ թե՛ քաղաքացիների կողմից և թե՛ ԱԺ-ի կողմից հանրաքվեի նախաձեռնությունը, միևնույն է, պետք է թույլտվություն ստանա ՍԴ-ից, կարծում եմ՝ հենց դա է պատճառը, որ Սահմանադրությունը նախագծողները թողել են, այսպես ասած, լուֆթը, որով հնարավորություն է ընձեռվում ժողովրդավարական պետությանը իրականացնել ժողովրդավարական պրոցեսներ, ինչն էլ մենք արել ենք: Այսինքն՝ Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ կետը առանձին դեպքերում՝ իրավական փակուղային իրավիճակներում կամ շահերի բախման դեպքում, իսկ այստեղ երկուսն էլ կա, հնարավորություն է ընձեռում ՍԴ անփոփոխ 2-րդ հոդվածի կիրառմամբ հանրաքվե անցկացնել: Ըստ այդմ՝ բացարձակապես համամիտ չենք ընդդիմախոսների այդ շեշտադրումների հետ, այս գործընթացը բացառապես իրավական և սահմանադրական է:

– Ըստ Ձեր ընդդիմախոսների՝ ի՞նչն էր ոչ իրավական:

– Ենթադրում եմ՝ այն, որ, այնուամենայնիվ, պետք է նախագիծը ուղարկեինք ՍԴ: Ես արդեն պարզաբանեցի, թե ինչու դա տեղի չի ունեցել…

– ԱԺ խմբակցություններից մեկն ասում էր՝ ինչո՞ւ չեք Վենետիկի բարաթը բերում, որ տեսնենք՝ իրավական է, թե ոչ:

– Դեռ ժամանակ ունենք քաղաքական որոշում կայացնելու՝ Վենետիկի հանձնաժողով ուղարկել-չուղարկելու հետ կապված, բայց ուզում եմ հիշեցնել, որ 2015թ. սահմանադրական հանրաքվեն, որից առաջ Սահմանադրության նախագիծն ուղարկվել է բոլոր անհրաժեշտ միջազգային կառույցներին հաստատման, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովին, և եկել է դրական պատասխան. իրենք հաստատել են Սահմանադրական դատարանի մի մոդել, որն այսօր չի գործում, և մենք ուզում ենք վերականգնել:

– Այսինքն՝ ԱԺ ներսում իրավական վեճ չկա, վեճը քաղաքական է ուրեմն:

– Կարծում եմ՝ այո: Եվ դա է պատճառը, որ մեր գնահատմամբ՝ իրավիճակը տարակուսելի է, երբ քաղաքական կուսակցությունները և ուժերը որևէ կերպ չեն ստանձնում «Ոչ»-ի պատասխանատվությունը, չնայած թաքնված կամ անթաքույց քարոզում են «Ոչ»-ը:

– «Ոչ»-ի իրավաբանների խումբ է ձևավորվել և հայտարարել են, որ իրենք միայն իրավական պատասխանատվություն են ստանձնում:

– Բայց քաղաքական գործընթացում այդպես չի լինում: Ցանկացած ընտրական պրոցես, այդ թվում և հանրաքվեն, առաջին հերթին քաղաքական գործընթաց է և հետո իրավական: Քաղաքական գործիչների, կուսակցությունների դիրքորոշումները պետք է հստակ լինեն և համապատասխան դիրքավորումներ պետք է լինեն: Հիմա ականատես ենք լինում, որ «Այո»-ն ունի քաղաքական պատասխանատվություն կրողներ, միայն «Իմ քայլը» խմբակցությունը չէ, հայտարարություններ եղան կուսակցությունների կողմից, բայց «Ոչ»-ի ակնհայտ և ակներև քաղաքական պատասխանատվություն ստանձնող չկա: Ենթադրում եմ, որ իրենք չէին մտածում, որ մենք կգնանք այս ճանապարհով… «Ոչ»-ի քարոզարշավ, այնուամենայնիվ, կա: Մեր քաղաքական թիմի կարծիքով՝ որևէ տարբերություն չկա «Ոչ»-ի և բոյկոտի միջև, բոյկոտի կոչ են անում նրանք, ովքեր ակտիվ կերպով «Ոչ»-ի քարոզ էին անում: Այս պահին բոյկոտը և «Ոչ»-ը նույնական են:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում