Լուրեր
Խնդրում եմ ինձ դասեր չտալ. Լևոն Զուրաբյանը` Վլադիմիր Վարդանյանին
  • 16:39
  • 2020-02-25
  • Դիտումներ՝ *

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը այսօր՝ փետրվարի 25-ին, հրավիրել է խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»:

«Խնդիրը դատական ամբողջ համակարգի զտումն է: Եկեք իրերն իրենց անուններով կոչենք՝ այսօր դատավորների մեծամասնությունը, ինչքան էլ փորձեն այստեղ սահմանափակել խոսքի ազատությունը, կոռումպացված, բազմաթիվ հանցագործություններ գործած, ուրիշների տառապանքների հաշվին հարստացած, քաղաքական պատվերներ կատարած մարդիկ են»,- հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ այդ դատավորներին մաքրելու երկու մեխանիզմ կա՝ քրեական պատասխանատվության և կարգապահական պատասխանատվության. «Մարտի 1-ի հանցագործ դատավորների համար քրեական պատասխանատվության դուռը փակվել է վաղեմության պատճառով, դուք էլ փակում եք կարգապահական պատասխանատվության դուռը: Հեղափոխության ներքո գնացած ավազակախումբը թողել է ականապատված տարածք. այդ կոռումպացված դատավորները և ՍԴ-ում, և նաև սովորական դատարաններում շարունակում են սպասարկել իրենց»:

Դատաիրավական հանձնաժողովի նախագահի միջամտությունից հետո Լևոն Զուրաբյանը նրան ասաց. «Խնդրում եմ ինձ դասեր չտալ: Խնդրում եմ հնարավորություն տալ բան ասելու»:

Այնուհետև Զուրաբյանն անդրադարձավ նաև հայտարարագրերի խնդրին:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *