ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր ելույթ է ունենում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ժողովում, որտեղ ուշադրություն է հրավիրում Արցախում մարտին անցկացվելիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների վրա։
«Մարտի 31-ին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն քվեարկելու է նախագահական և խորհրդարանական ընտրություններում՝ իրենց կյանքը դեմոկրատական ձևով կազմակերպելու լեգիտիմ իրավունքն իրացնելու համար»,- ասել է նախարարը։
Նա հիշեցրել է, որ Արցախի բնակչությունը անցել է պատերազմի, շրջափակման միջով, և հիմա էլ շարունակում է մնալ պատերազմի սպառնալիքի տակ ու այս պայմաններում արժանի է ընտրությունների հարցում միջազգային աջակցության։
Նախարարը հայտարարել է, որ մարդու իրավունքները և ազատությունները պետք է հարգվեն՝ անկախ բնակության պետության կամ տարածքի միջազգային ստատուսից, քաղաքական և իրավազորության այլ հարցերից։
https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10156574924087434