aysor.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի Ժնևում հանդիպել է իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ, հայտնում է ТАСС-ը:

Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել հանդիպելու և որոշ «հիմնական հարցեր» քննարկելու հնարավորության համար:

Նախարարների նախորդ բանակցությունները տեղի էին ունեցել նոյեմբերին Լավրովի՝ Երևան այցի ընթացքում: