ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը այսօր՝ փետրվարի 25-ին, հրավիրել է խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»:
«Իրավունքի զարգացման և պաշտպանության» հիմնադրամը ներկայացնող Դավիթ Գյուրջյանը հարց բարձրացրեց. «Ո՞վ է իրականացնելու դատական համակարգի այս «բարեփոխումները»՝ ԲԴԽ-ն՝ Ռուբեն Վարդազարյանի գլխավորությա՞մբ: Կարծում ենք՝ այստեղ նույնիսկ խոսքերն ավելորդ են: ԲԴԽ-ն այն մարմինը չէ, որ ստուգի դատավորների բարեվարքությունը. մեկը լինի՝ նրանց բարեվարքությունը ստուգի»:
Նրա խոսքով՝ այսօր ունենք մի իրավիճակ, երբ հետհեղափոխական Հայաստանում Յուրիկ Իսկոյանի նման դատավորը… Նա չավարտեց իր խոսքը, քանի որ նրան ընդմիջեց պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ հորդորելով խոսել նախագծի շուրջ, առանց անձնավորելու:
Դավիթ Գյուրջյանը, սակայն, շարունակեց և ասաց. «Մարտի 1-ի և հանրային գերակա շահի գործերով տիպային վճիռներ կայացրած դատավորները այսօր շարունակում են պաշտոնավարել: Արթուր Մկրտչյանը դառնում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատավոր, երբ ամբողջ մասնագիտական համայնքին հայտնի է, թե ինչ տխրահռչակ համբավ է վայելում»:
Մանրամասները՝ տեսանյութում: