Լուրեր
ՔՕ 300,1-րդ հոդվածը նոր հանցակազմ է և Դատախազությունը դա ընդունել է․ Սեյրան Օհանյանի պաշտպան
  • 15:37
  • 2020-02-25
  • Դիտումներ՝ *

Երբ դատարանը վարույթ է ընդունել և գործի վարույթը չի կարճել, արդյո՞ք դա նշանակում է, որ պաշտպանական կողմը զրկվում է քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից, իհարկե՛ ոչ։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ասել է Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։Վերջինս ընդգծեց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300,1-րդ հոդվածն ամբողջությամբ նոր հանցակազմ է և դա ընդունվել է Դատախազության, ԱԺ-ի կողմից։

Հիշեցնենք, որ սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

  • Դիտումներ՝ *