Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 25-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են Հայրենիք-Սփյուռք կապերին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: