«ԼՀԿ-ն չի որոշել աջակցել «Ոչ»-ի շտաբին: ԼՀԿ-ն որոշել է աջակցել ՀՀ-ում տեղի ունեցող բոլոր քաղաքական պրոցեսներին, օրինականությանը պահպանմանը: Եթե մեր անդամները ցանկանում են մասնակցել այդ գործընթացին, մենք խոչընդոտ չենք հանդիսանում, որովհետև վաղը չենք ուզում ականատես լինել այն փաստին, որ մեզ մեղադրեն մեր անդամներին արգելելու պատճառով հանրաքվեի տապալման համար: Վերջիվերջո այդ գործընթացի ապահովման համար պետք են հանձնաժողովի անդամներ, իսկ լիցենզիա ունեցող մարդկանց թիվը սահմանափակ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը: