Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Մոսկվայում ընթացող Aerflot open 2020 մրցաշարում:
Արցաշարի A ենթախմբում իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Մանուէլ Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, իսկ Հայկ Մարտիրոսյանը պարտություն կրեց: Այժմ Մանուէլ Պետրոսյանն ունի 4,5 միավոր և առաջատարին զիջում է կես միավորով:
B խմբի 6-րդ տուրում հաղթանակ տոնեց միայն Հովիկ Հայրապետյանը: Միավորը կիսեցին Տիգրան Հարությունյանը, Աննա Սարգսյանը, Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: Տիգրան Հարությունյանը և Հովիկ Հայրապետյանը 5-ական միավորով առաջատարներից են: