Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության նախագծի քննարկման ժամանակ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը նշեց, որ բարեփոխումների նպատակն է ոստիկանության փիլիսոփայության և ոստիկանի նկարագրի փոփոխությունը:
Նրա խոսքով` այս փոփոխությունների հաջողության գրավականն այն է, որ փոփոխությունները պետք է կատարվեն ոչ միայն վերևից ներքև, այլև ներքևից վերև. «Ասել է թե` խնդիրները պետք է բարձրացվեն ոստիկանության ներսում»:
Խոսելով ներքին գործերի նախարարության ստեղծման մասին` նա ասաց. «Այստեղ կոնկրետ թիրախավորում ենք քաղաքացիական վերահսկողության անհրաժեշտությունը»:
Մանրամասն` տեսանյութում: