Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Լոս Անջելեսում վերջին հրաժեշտն են տվել Կոբի և Ջիանա Բրայանտներին

Համաշխարհային սպորտը, ամերիկյան հասարակությունը փետրվարի 24-ին Լոս Անջելեսում վերջին հրաժեշտը տվեց լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտին և նրա դստերը` Ջիանա Բրայանտին:

«Լոս Անջելես Լեյքեր»-ի մարզահամալիրում կայացած հրաժեշտի երեկոյին մասնակցել են հայտնի մարզիկներ, դերասաններ, հասարակական գործիչներ, այլ անձինք, ովքեր վերհիշել են Բրայանտի անցած ուղին, հիշել` սպորտում ունեցած նրա ներդրման մասին և մեկ անգամ ևս հաստատել, որ երազանքների ճանապարհին մարդկանց առաջ է տանում միայն ջանասեր աշխատանքը, ինչը միշտ ասում էր «Լոս Անջելես Լեյքերս»-ի 24 համարը` Բրայանտը:

Բրայանտի տիկինը` Վանեսա Բրայանտը իր գերհուզումնալից խոսքում պատմել է ընտանեկան պատմություններ, խոսել դստեր` Ջիանա Բրայանտի մարդկային որակների և այլևս երբեք չիրականացող երազանքների մասին: «Ջիանան մեր հպարտությունն էր և հիմա էլ է: Նա… միշտ իր տեսակի մեջ առանձնահատուկ էր»,-ասել է Վանեսան: Անդրադառնալով Կոբիին՝ նա շեշտել է, որ իրենք միմյանց գիտեին 17 տարեկանից և միմյանց համար լավագույն ընկերներ էին: «Կոբին երբեք չէր դադարում բոլորիս ասել, թե որքան գեղեցիկ ենք մենք, և երբեք չէր դադարում աղջիկներին ասել, թե որքան խելացի են նրանք: Աստված գիտեր, որ նրանք առանձին մնալ չեն կարող ինչպես այս երկրի վրա, այնպես էլ երկնքում: Գիտեմ, որ հանգչում են խաղաղությամբ՝ մինչև մի օր նորից կհանդիպենք իրար»,-ասել է նա:

Մոտ երեք ժամ ձգված հրաժեշտի երեկոյի ընթացքում իրենց խաղընկերոջն են հիշել Շաքիլ Օ’Նիլը, ինչպես նաև բասկետբոլի լեգենդ Մայքլ Ջորդանը:

NBA լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտը մահացել է հունվարի 26-ին ուղղաթիռի վթարի պատճառով: Դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելեսից ոչ հեռու: Ուղղաթիռում Բրայանտի հետ եղել է նաև նրա 13 տարեկան դուստրը: Կոբի Բրայանտը 41 տարեկան էր և պրոֆեսիոնալ բասկետբոլիստի կարիերան ավարտել էր 2016 թվականին: Նա «Լոս Անջելես Լեյքերս»-ի կազմում հինգ անգամ դարձել է NBA չեմպիոն, 2008 ճանաչվել NBA-ի ամենաարժեքավոր բասկետբոլիստ: ԱՄՆ հավաքականի հետ երկու անգամ դարձել էր Օլիմպիական խաղերի չեմպիոն:

NBA-ի պատմության մեջ բոլոր ժամանակների բասկետբոլիստների շարքում նա 33643 միավորով ամենաարդյունավետ չորրորդ բասկետբոլիստն էր: 2018 թվականին արժանացել է «Օսկար»-ի լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում