Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Ռոբերտ Քոչարյանը խափանել է համակարգը

Հայաստանի երեք, և Արցախի մի նախկին վարչապետի նախաձեռնությունը՝ երաշխավորություն Ռոբերտ Քոչարյանի ազատության, խափանման միջոցը փոխելու հարցում, բացի երկրորդ նախագահի զուտ պաշտպանական մարտավարության արդեն ինչ որ իմաստով հասկանալի տրամաբանություն լինելով՝ տարատեսակ միջնորդություններով հնարավորինս խաղալ ժամանակի վրա, նաև բավականին հետաքրքիր շերտ է պարունակում քաղաքական իմաստով, կամ ներքաղաքական:

Նախկին վարչապետերի կազմը հետաքրքիր է՝ Վազգեն Մանուկյան, Խոսրով Հարությունյան, Կարեն Կարապետյան, և Արցախից՝ Անուշավան Դանիելյան: Եթե Անուշավան Դանիելյանի առումով շատ բան պարզ է, նա իր պաշտոնավարման ընթացքում էլ դիտարկվել է որպես Ռոբերտ Քոչարյանի  «կադր», ապա Հայաստանի նախկին վարչապետերի պարագայում եռյակը ընտրված է հետաքրքիր: Վազգեն Մանուկյանն ու Խոսրով Հարությունյանը դիրքավորված են Հայաստանի ներքաղաքական կյանքում, իսկ Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնը թողնելուց հետո տեղափոխվել է Ռուսաստան, վերադարձել մենեջերական դիրքերին: Սակայն այդ իմաստով կար նաև մի հետաքրքիր հանգամանք: Դեռևս ՌԴ վարչապետ Մեդվեդևին կից ստեղծվեց փորձագիտական խորհուրդ և Կարեն Կարապետյանը արդեն ՌԴ երեք նախկին վարչապետերի կողքին դարձավ այդ խորհրդի նախագահության անդամ: Իսկ նախագահությունը գլխավորում էր Պուտինի աշխատակազմի նախկին ղեկավար Վոլոշինը, որն իր ժամանակին համարվում էր գորշ կարդինալ: Սակայն, դրանից կարճ ժամանակ անց Ռուսաստանում տեղի ունեցան հայտնի զարգացումները, որոնց արդյունքում պաշտոնը թողեց ՌԴ վարչապետ Մեդվեդևը:

Փոխե՞լ է այդ հանգամանքը նաև Կարեն Կարապետյանի կարգավիճակը, թե՞ խորհուրդը գործում է ներկայիս վարչապետ Միշուստինին կից: Բանն այն է, որ համենայն դեպս ուշադրության արժանի է փաստը, թե արդյո՞ք երկրորդ նախագահի խափանման միջոցի փոփոխության երաշխավորություն ներկայացնող Հայաստանի նախկին վարչապետը ունի ՌԴ իշխանության մերձքաղաքական դիրքավորում, թե ոչ: Իհարկե պետք չէ անել հեռուն գնացող հետևություն, կապելով նախաձեռնությունն  այդ իշխանության հետ, բայց համենայն դեպս կարող է առաջանալ հնարավոր հետաքրքիր դիտարկումների առիթ: Ինչ վերաբերում է Վազգեն Մանուկյանին և Խոսրով Հարությունյանին, ապա այստեղ ներքին ակտիվության տարբեր ռեժիմ է:

Վազգեն Մանուկյանը հայտարարել է իր ԱԺՄ-ն վերականգնելու մասին, միաժամանակ լինելով Վերնատուն նախկին իշխող համակարգի հավաքական նախաձեռնության հեղինակ: Այդ հանգամանքն ինքնին հուշում է, որ Վազգեն Մանուկյանը այդ հավաքականը դիտարկում է ավելի շատ մրցակից, քան աջակից: Ըստ այդմ, Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորության նախաձեռնությանը Մանուկյանի մասնակցությունը, ներգրավվածությունն ըստ ամենայնի պետք է դիտարկել այդ խնդրի համատեքստում: Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը նախկին իշխող համակարգում այդ խնդիրը սրող գլխավոր հանգամանքներից մեկն է: Երկրորդ նախագահն այդ իմաստով իր հետնախագահական լատենտ ակտիվությամբ խափանել էր նախկին համակարգը վերահսկելու Սերժ Սարգսյանի հնարավրությունը, այժմ նա իր խափանման միջոցով, արդեն գուցե ակամա, խափանում է նախկին իշխող համակարգի ռազմավարական վերադասավորման խնդիրը, որը անլուծելի է, քանի դեռ Քոչարյանը գտնվում է անազատության մեջ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում