Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսով բոլոր վարակվածները ապաքինվել են: Այդ մասին հայտնել Է BFMTV հեռուստաալիքը:
«Ֆրանսիայի տարածքում կորոնավիրուսով հիվանդանալու դեպքեր այլևս չկան․ վիրուսն այլևս չի տարածվում: Լեոնում վերջին հիվանդը բուժվել է: Նա այլևս վարակիչ չէ, վերադարձել է տուն»,- ասել է Վերանը:
Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Ֆրանսիայում արձանագրվել էր վարակման 12 դեպք․ մեկ մարդ մահացել է: