Friday, 19 04 2024
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ

Հին գինին՝ նոր տիկերում. Սերժ Սարգսյանին ծառայած ոստիկանը չի կարող ծառայել հանուն Հայաստանի Հանրապետության

Ոստիկանության սպասվող բարեփոխումները լինելու են սահուն՝ առանց ցնցումների ու կադրային ջարդի: Նախօրեին ոստիկանության բարեփոխումների ռազմավարության քննարկման ժամանակ ասել էր ՀՀ փոխոստիկանապետ Տիգրան Եսայանը: «Բարեփոխումները շատ սահուն են լինելու:

Միանշանակ կարող եմ ասել, որ կադրային ջարդ չի լինելու ոստիկանությունում: Բոլոր նրանք, ովքեր իրենց մասնագիտական հմտություններով կհամապատասխանեն նոր ներկայացվող պահանջներին, կմնան ու կաշխատեն ՝ անկախ նրանց ով լինելուց»,- ասել է Եսայանը: Նա նաև նշել էր, որ նոր ծառայությունների ստեղծման ճանապարհին, ովքեր դուրս կմնան ծառայությունից, կտեղափոխվեն ոստիկանության տարբեր այլ ծառայություններ:

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի խոսքերով՝ որքան էլ բարեփոխումների շրջանակներում շեշտը դրվի կրթականի վրա, անհնար է պատկերացնել հին ու գործող կադրերով բարեփոխում ասվածը: Բարեփոխումը, ըստ մեր զրուցակցի, նշանակում է նորություն, թարմություն, փոփոխություն, իսկ հինով թարմություն ապահովել հնարավոր չէ։ «Մենք 30 տարի է՝ տեսնում ենք նույն մարդկանց, նույն մարդկանց տղաներին ու փեսաներին համակարգում: Ոչ մի փոփոխություն էլ չկա: Վովա Գասպարյանն էլ էր չբարեփոխված ոստիկանին հանում համազգեստի միջից: Տեսանք, թե դա ինչ արդյունք տվեց: Զրո արդյունք: Ոչ ոք էլ համազգեստի միջից չհանվեց: Ինչ է նշանակում՝ նորաստեղծ ծառայությանը չհամապատասխանողներին տանել ուրիշ ծառայություն: Տանել, որ մյուս ծառայությունն էլ ապականի՞: Սա ինչ մոտեցում է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Պողոսյանը: Նրա խոսքերով՝ իր պատկերացմամբ, ոստիկանության բարեփոխումները պետք է ավելի ռադիկալ լինեն։ «Այդ ռադիկալ մոտեցման արդյունքում ոստիկանները պետք է փոխվեն, եղածներն էլ՝ կրթվեն: Հիմա ոստիկանը չի փոխվել: ՀՀ քաղաքացին իրեն պաշտպանված չի զգում ՀՀ ոստիկանի կողմից: Նրանք սովոր են մեկ անձի հրահանգ կատարելու, ուրիշ բանի ունակ չեն ներկա ոստիկանները: Ոստիկանը, որը ծառայել է Սերժ Սարգսյանին, չի կարող ծառայել հանուն Հայաստանի Հանրապետության: Խոշտանգման, բռնության, կեղծիքի, պատվեր կատարելու սովոր, սրան-նրան կրիշ կանգնող ոստիկանը չի կարող նոր Հայաստանի ոստիկան լինել: Եվ սա գալիս է նրանից, որ ժամանակին պատշաճ գնահատական չտրվեց կատարվածին ու, ավելին, մարդու իրավունքները շարունակաբար ոտնահարողներին տարանք պաշտոններ տվեցինք, Հունան Պողոսյանին մարզպետ տվեցինք: Այ, այդտեղից է գալիս սխալը: Ու եթե ոստիկանական բարեփոխումներն էլ են թավշապատ լինելու, ապա այս գլխից կարող եմ ասել, որ գործընթացը ձախողված է լինելու, ոչ մի արդյունք էլ չեն ունենա: Ուղղակի հերթական անգամ միլիոնավոր դոլարներ կծախսվեն այդ բարեփոխումների վրա»,- ասաց տիկին Պողոսյանը:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ևս չի պատկերացնում, թե ինչպես է հնարավոր հին գինին լցնել նոր տիկերի մեջ: «Առանց կադրային փոփոխությունների, ես չեմ պատկերացնում այդ բարեփոխումը: Չնայած, եթե բարեփոխելու կամքը շատ մեծ է, գուցեև ստացվի: Բայց մենք գիտենք մեր ոստիկանությանը, գիտենք, որ նախկինում ոստիկանությունը մշտապես մեկ անձի հրահանգով է աշխատել, ուղղորդվել: Մենք տեսել ենք, թե այդ ոստիկանությունը ինչպես է հանրային բողոքի ակցիաների ժամանակ վարվել, ինչ մոլուցքով էր այդ մեկ անձի հրամանով մարդկանց ծեծում, ջարդում: Հիմա, եթե կադրային փոփոխություն չի լինելու, պետք է տեսնել, թե ինչպես է իրեն դրսևորելու ոստիկանապետը, արդյոք էլի՞ մեկ անձի ցուցումով է ամեն ինչ կատարվելու, թե՞ մարդիկ իրենց տեղում են լինելու: Եթե էլի մեկ անձի ցուցումներով վիճակը պահպանվեց, ապա, չեմ կարծում, որ այդ ոստիկանությունը պետք է համարել բարեփոխված»,-ասաց տիկին Ալեքսանյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում պետք է արձանագրել, որ հեղափոխությունից հետո իրավիճակ է փոխվել, և այս իրավիճակում ոստիկանությունը չի կարող աշխատել այնպես, ինչպես առաջ էր աշխատում: Նախկին գործելակերպը, ըստ իրավապաշտպանի, մեծ ընդվզում կառաջացնի:

Այս ամենից բացի՝ Ժաննա Ալեքսանյանի խոսքերով՝ ոստիկանության բարեփոխումների առաջին ցուցիչը պետք է լինի այն, որ նախկինում բոլոր ապօրինություններ թույլ տվածների հարցը բարձրացվի, և նրանք պատասխանատվության ենթարկվեն. «Մենք ունենք Սարի թաղի դեպքերը, «Էլեկտրիկ Երևան»-ի դեպքերը, մենք ունենք բռնության ենթարկված Էդգար Ծատինյանի գործը: Ու եթե այս գործերը չվերհանվեն ու պատշաճ գնահատականի չարժանանան, ապա ոչ մի բարեփոխում էլ չի կարող լինել: Սրանք բարեփոխումների առաջին ցուցիչները կլինեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում