Իտալիայի վարչապետ Ջուզեպե հայտարարել է, որ կորոնավիրուսը կարող է լուրջ ազդեցություն ունենալ Իտալիայի տնտեսությա վրա, հայտնում է Reuters գործակալությունը:
«Կորոնավիրուսի տնտեսական ազդեցությունը կարող է շատ լուրջ լինել: Ներկայում մենք հավանական ենք համարում բացասական հետևանքները տնտեսության համար, բայց առայժմ չենք կարող կանխատեսել՝ ինչ տեղի կունենա»,- մեջբերել է Reuters-ը Կոնտեի խոսքը:
Վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 229-ի, ներառյալ 6-ը՝ մահացու ելքով: Հիվանդներից մեկն ապաքինվել է:
Ավելի վաղ Կոնտեն խոստովանել է, որ երկրի իշխանությունները կորոնավիրուսով ախտահարման թվի այդքան կտրուկ աճ չէին սպասում, բայց հույս ունի, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում իրենք կհաղթահարեն այն: Վարչապետի խոսքով՝ Իտալիան հայտնվել է «համազգային բնույթի արտակարգ դրության մեջ»:
Կորոնավիրուսի բռնկում Է արձանագրվել երկրի հյուսիսային տարածաշրջաններում, հիմնականում Լոմբարդիայում եւ հարեւան Վենետոյի մարզում: Այդ տարածաշրջանների, ինչպես նաեւ Պիեմոնտի, Էմիլիա Ռոմանիայի, Ֆրիուլի Վենետիկ Ջուլիայի, Լիգուրիայի եւ Տրենտինո Ալտո Ադիջեի իշխանությունները հայտնել են մեկ շաբաթով դպրոցներն ու համալսարանները փակելու մասին: Լոմբարդիայում եւ Վենետոյում որոշում Է ընդունվել բոլոր հանրային միջոցառումների, ներառյալ մշակութային, մարզական եւ կրոնական միջոցառումների արգելման մասին: Վենետիկում ժամկետից երկու օր շուտ Է ավարտվել տեղի հռչակավոր Կառնավալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: