Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Ծանր հարված Քոչարյանին՝ թիկունքից

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություն են ներկայացնելու Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Այս տեղեկատվությունը տարածել է երկրորդ նախագահի պաշտպանական թիմը՝ այն ներկայացնելով որպես ձեռքբերում, սակայն հենց առաջին հայացքից տեղեկատվությունն ավելի շատ հարցեր է ծնում, քան Քոչարյանին աջակցելու տպավորություն։

Ըստ ամենյանի՝ այս միջնորդությունը ներկայացվելու է դատական այսօրվա նիստում։ Համենայնդեպս, հաջակցություն Քոչարյանի հայտարարության տարածումը Մարտի 1-ի սպանդի հերթական տարելիցի նախօրեին խելամիտ ու հաշվարկված քայլ չէ։ Եթե նույնիսկ այդ երաշխավորության տակ ստորագրեին հանրության շրջանում բարձր վարկանիշ ու մեծ հեղինակություն ունեցող մարդիկ, Մարտի 1-ի տարելիցից առաջ նման ժեստը, բնականաբար, միանգամայն հակառակ էֆեկտն է ունենալու՝ ավելի բորբոքելով հասարակությանը։ Այս իմաստով Հայաստանի ու Արցախի նախկին վարչապետներն ընդամենը «արջի ծառայություն» են մատուցել Քոչարյանին՝ ակամայից նպաստելով, որ Նիկոլ Փաշինյանի մարտի 1-ի երթն ավելի բազմամարդ լինի։

Մյուս կողմից՝ երբ նայում ես ցուցակին, ավելի շատ հարց է առաջանում բացակաների, քան այն ստորագրողների մասին։ Օրինակ՝ ցուցակում չկա Ռոբերտ Քոչարյանի նախագահության առաջին վարչապետի՝ Արմեն Դարբինյանի անունը, որը հիմա Սլավոնական համալսարանի ռեկտորն է ու իր հայտարարություններով ավելի շատ սատարում է Նիկոլ Փաշինյանին, քան Քոչարյանին։ Ցուցակում բացակայում է նաև Քոչարյանի նախագահության շրջանի վերջին վարչապետի՝ Սերժ Սարգսյանի անունը։ Իհարկե, ոմանք կպնդեն, որ Սարգսյանն այս պահին ոչ թե աջակցելու, այլ աջակցության կարիք ունի։ Գուցե դա այդպես է, սակայն ակնհայտ է նաև, որ երկու նախկին նախագահների զուգահեռ դատավարությունը նույնիսկ մրցակցություն է առաջացնելու Սարգսյանի ու Քոչարյանի միջև։

Գագիկ Հարությունյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցրել է 1991-1992թթ.-ին, Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ զբաղեցրել է ՍԴ նախագահի պաշտոնը, սակայն փաստորեն չի միացել նախկին վարչապետների երաշխավորագրին։

Տիգրան Սարգսյանը վարչապետ դարձել է Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, սակայն Քոչարյանի պաշտոնավարման ողջ շրջանում զբաղեցրել է ԿԲ նախագահի պաշտոնը ու փաստորեն չի միացել երկրորդ նախագահի աջակիցներին։

Հովիկ Աբրահամյանը 1998 թվականին նշանակվել է Արարատի մարզպետ։ 2000 թվականին նշանակվել է Քաղաքաշինական գործունեության և տարածքային վարչության կենտրոնացման գծով նախարար։ Որպես նոր գերատեսչության ղեկավար՝ նա ընդգրկվել է Հայաստանի Անվտանգության խորհրդի կազմում։ Նրան են տրվել նաև տասը մարզերի և Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների գործունեության անմիջական վերահսկողության իրականացման պարտականությունները։ 2000-2008 թվականներին Հովիկ Աբրահամյանը եղել է տարածքային կառավարման նախարար։ 2007-2008 թվականներին զբաղեցրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնը։ Սակայն այս ամենը չի խանգարել, որ Աբրահամյանը նույնպես չմիանա նախկին վարչապետներին, որոնք երաշխավորել են Քոչարյանի ազատության համար։

Սակայն վերադառնանք Քոչարյանի համար երաշխավորություն տված նախկին վարչապետներին ու նկատենք, որ անկախ անցած ճանապարհից՝ հիմա նրանց հավաքական վարկանիշը հազիվ թե գերազանցի մեկ տոկոսը։ Ըստ այդմ՝ նրանց միջնորդությունը թիկունքից ծանր հարված է Քոչարյանին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում