ՏԿԵՆ տեղեկացնում է.
Փետրվարի 25-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի, Անիի, Ախուրյանի, Սևանի, Մարտունիի, Ապարանի, Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում, իսկ Ստեփանավանի, Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին՝ ձնախառն անձրև։
Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։ Սաստիկ բքի և առատ ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: