Ադրբեջանում 4 մարդ է հոսպիտալացվել կորոնավիրուսի վարակման կասկածով: Minval.az-ի տեղեկություններով, նրանք բոլորը ժամանել են Իրանի այն շրջանից, որտեղ համաճարակ չկա։ Նրանցից որևէ մեկը չի շփվել կորոնավիրուսով հիվանդների հետ։
Հիվանդների նկատմամբ վերահսկողություն սահմանելու պատճառը բարձր ջերությունն է եղել, որը ֆիքսվել է պետական սահմանը հատելու ժամանակ։
Ադրբեջանի առողջապահության նախարարության տեղեկությունների համաձայն՝ ներկայումս նրանց մարմնի ջերմաստիճանը կարգավորվել է, առողջական խնդիրներ չունեն, սակայն բժիշկների հսկողության տակ են։