«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություններ կատարել «Քաղաքացիական օրենսգրքում», որոնց նպատակը լիզինգի՝ որպես ֆինանսական ծառայության գործիքի կիրառման հնարավորության ընդլայնումն է:
Որոշակի օրենսդրական բացերի պատճառով այս ֆինանսական գործիքը լայն տարածում չի ստացել Հայաստանում, չնայած կարող է էական դեր խաղալ ինչպես արդյունաբերության, այնպես էլ գյուղատնտեսության ժամանակակից տեխնիկական միջոցներով վերազինման գործում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: