ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առավել կոշտ է վերաբերվել Ռուսաստանին քան ամերիկյան մյուս առաջնորդները՝ վերջին տարիների ընթացքում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Խոսելով Ռուսաստանին մասին՝ հիշողությանս մեջ չկա մի որևէ այլ նախագահ, որն առավել կոշտ վերաբերվեր Ռուսաստանին, քան նախագահ Դոնալդ Թրամփը», ասել է նա։
Փենսը հիշեցրել է, որ անցյալ շաբաթ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է մտցրել ռուսական նավթային ընկերության դեմ, որպեսզի վնասի «սոցիալիստական բռնապետությունից տառապող» Վենեսուելային։