Չինաստանի Ուհան քաղաքում COVID-19 կորոնավիրուսի կրկնակի հիվանդացության դեպքեր են գրանցվել արդեն առողջացած մարդկանց մոտ։ Այս մասին հաղորդում է ՉԺՀ Հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեի կայքը։
Գերատեսչության հաշվետվության մեջ ասվում է, որ փետրվարի 24-ի տվյալներով դուրս գրված 195 քաղաքացիներին երկրորդ անգամ նույն ախտորոշումն է արվել։ Փաստաթղթում չի նշվում, թե ինչու է դա տեղի ունեցել։
South China Morning Post պարբերականը նշում է, որ համաճարակի պատճատով քաղաքային իշխանությունները լրացուցիչ պարտադիր14-օրյա կարանտին են մտցրել առողջացած բնակիչների համար այն բանից հետո, երբ ոմանց մոտ անալիզներում վարակը կրկին հայտնաբերվել է։