ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2018 թ.-ին 12 արծաթե մետաղադրամներից կազմված հավաքածու է նվիրել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ ամերիկացի պաշտոնյաներին հանձնված նվերների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցին հղումով:
Նշվում է, որ Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությանը նվիրված հուշադրամները Թրամփին նվիրել են 2018 թ.-ի օգոստոսի 19-ին: Ամերիկյան իշխանությունները հուշանվերը գնահատել են 1.5 հազար դոլար:
Այժմ մետաղադրամների հավաքածուն պահվում է ԱՄՆ ազգային արխիվում: 2018 թ.-ին ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց օտարերկրյա կառավարությունների ներկայացուցիչներից կողմից ստացած նվերների ամբողջական ցուցակը գրավել է ավելի քան 100 էջ: