ԱՄՆ Սենատի դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը հայտարարել է, որ իրեն մեղավոր է զգում չիզքեյքների վրա յոթ տարվա ընթացքում ավելի քան 8.600 դոլար ծախսելու համար, հաղորդում է CNN-ը:
Պարզվել է, որ 2009-ից մինչև 2016 թվականը Շումերի թիմը 46-516 դոլարի չափով վճարումներ է արել Նյու Յորքի Junior’s ռեստորանին: Դեմոկրատը և նրա կողմնակիցները սննդի վրա, ընդհանուր առմամբ, 8.638 դոլար են ծախսել:
Շումերի խոսքով, նա այդ գումարը ծախսել է շատ համեղ չիզքեյքների վրա: Ընդ որում, նա դրանք նաև որպես նվեր է օգտագործել:
«Խոստովանում եմ, մեղավոր եմ: Ինձ դուր են գալիս այդ չիզքեյքները»,- ասել է նա:
«Աշխարհի ամենահիասքանչ չիզքեյք» մատուցող Junior’s ռեստորանը հիմնադրվել է 1950 թվականին: