Wednesday, 24 04 2024
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Ինչպե՞ս բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույքը

Փետրվարի 20-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Մոնումենտում կառուցված դղյակների օրինականության հարցին՝ նշելով, որ դրանց տերերը, այդ շինությունները կառուցելով ապօրինի, հետո իրենք էլ օրենք են ընդունել, որ այդ անօրինական կառույցները քաղաքապետարանը պարտավոր է օրինականացնել։

Հայտնի է, որ արդարադատության նախարարությունը հեղինակել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ուղարկվել է Ազգային ժողով՝ քննարկման, այն ներառված է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այս շաբաթվա նիստի օրակարգում։

Ըստ օրինագծի 1-ին հոդվածի՝ օրենքը կարգավորում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի հետ կապված հարաբերությունները, սահմանում է ուսումնասիրություն սկսելու առիթներն ու հիմքերը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ հարուցելու և ուսումնասիրություն իրականացնելու իրավասու մարմինների շրջանակը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման առնչությամբ միջազգային համագործակցության կանոնները, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված այլ հարաբերություններ։

Նախագիծը, որը տեղադրված է e-draft.am կայքում, արժանացել է բազմաթիվ հասարակական կազմակերպությունների, իրավապաշտպանների ուշադրությանը, դրա վերաբերյալ նրանք ներկայացրել են տարբեր առաջարկություններ։ Առաջարկություններից ոմանք ընդունվել են, ոմանք՝ ոչ։

Օրենքի նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտարկումներն են ներկայացրել մասնավորապես «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Բաց հասարակություն հիմնադրամները, Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, «Իրավաբանների հայկական ասոցիացիա»-ն։ Վերջինս, մասնավորապես, անդրադարձել է նախագծի 19-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորմանը, որը հնարավորություն է տալիս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ իրավասու մարմնին ցանկացած պահի դիմել համապատասխան գույքի բռնագանձման պահանջով՝ առանց որևէ ժամկետային կողմնորոշիչի պահպանման։ Իսկ նման իրավիճակում, ըստ «Իրավաբանների հայկական ասոցիացիա»-ի, ինչպես տեսականում, այնպես էլ գործնականում, հնարավոր են դեպքեր, երբ ցանկացած իրավիճակում հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման սկիզբը պայմանավորվի անորոշ բովանդակություն ունեցող վերացական ժամկետային ելակետերով։ Ըստ այդմ էլ՝ նրանք առաջարկել են վերաձևակերպել հիշյալ վիճահարույց կարգավորումը։ Առաջարկն ընդունվել է, նախագծով հայցային վաղեմության ժամկետը փաստացի հավասարեցվել է ուսումնասիրության ժամկետին։

Բազմաթիվ առաջարկներով է հանդես եկել նաև «Թրանսփարենսի ինթերնեշնլ» ՀԿ-ն, որոնցից մեկով, օրինակ, առաջարկում է նախագծում ամրագրել, որ դատական վարույթի արդյունքում բռնագանձված գույքի 95 տոկոսը պետք է ուղղվի պետական գանձապետարան: «Մնացյալից 2.5 տոկոսը անհրաժեշտ է հատկացնել տվյալ վարույթում ներգրավված համապատասխան 5 աշխատակցին/աշխատակիցներին՝ որպես խրախուսում, իսկ մնացած 2.5 տոկոսը փախանցել այն կառույցի բյուջե, որին ներկայացնում է աշխատակիցը/աշխատակիցները: Վերադարձված գույքի 95 տոկոսի առնչությամբ ՀՀ կառավարությունը պետք է կազմի հատուկ ծրագրային բյուջե, և վերադարձված գումարը ուղղվի միայն այդ բյուջե: Այս առնչությամբ, ՀՀ կառավարությունը պարտավոր է ապահովել բարձր թափանցիկությունը և այդ նպատակով ստեղծել առանձին կայք/կայքէջ, որը պետք է պարբերաբար, բայց ոչ պակաս, քան ամիսը 2 անգամ, թարմացվի: Անշարժ և շարժական գույքի դեպքում՝ ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքը փոխանցվում է Պետական գույքի կառավարման կոմիտեի ֆոնդ, իսկ դրա կառավարումն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով»,- ի թիվս այլ առաջարկների՝ նշում է ԹԻ-ն։

Կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ապօրինի ծագում ունեցող գույքի ապացուցման պատասխանատվությունը հիմնականում դրվում է այն կողմի վրա, որի գույքի հետ կապված օրինականության հարցը վիճարկվում է։

«Ներկայացված նախագծում խառնված է քաղաքացիական և քրեական վարույթների տրամաբանությունը։ Մենք առաջարկում ենք, որ լինի հստակեցում․ կա՛մ քաղաքացիական վարույթով ընթանա պրոցեսը, կա՛մ քրեական, ինչից էլ բխում է գույքի բռնագանձման ինստիտուտի կիրառումը»,- նշեց Հայկ Մարտիրոսյանը։

Հետաքրքրվեցինք, թե օրենքը հեղինակելիս ո՞ր երկրների փորձն է ներառվել, չէ՞ որ հետխորհրդային երկրներում առկա է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման խնդիրը, ոմանք անցել են արդեն ճանապարհը՝ գտնելով տարբեր լուծումներ։

Հայկ Մարտիրոսյանը բերում է Իտալիայի, Մեծ Բրիտանիայի օրինակները, որտեղ կիրառվել են քաղաքացիական վարույթները։ Ինչ վերաբերում է հետխորհրդային երկրներին, ապա Հայկ Մարտիրոսյանը նշում է, որ լուրջ արդյունքներ չեն արձանագրվել։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ կարևոր է, որ առանց մեղադրական եզրակացության գույքը, որը հանցավոր եկամուտներով է ձեռք բերվել, բռնագանձելու համար դատական մեխանիզմ ապահովվի։

«Զարգացող երկրներում փողի հետ կապված կոռուպցիոն միջոցների շրջանառությունը գնահատվում է 20-40 միլիարդ ԱՄՆ դոլար, ԵՄ երկրներում հանցավոր եկամուտների մեծ մասը, ընդհուպ մինչև 99 տոկոսը, չի բռնագանձվում։

Նրանք ներդրել են առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը և ունեն ավելի լավ ցուցանիշներ»,- ասաց Արթուր Սաքունցը։ Նա ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Հայաստանում ապօրինի եկամուտների մեծ մասը դուրս է բերվել Հայաստանից, ինչի վերադարձման խնդիրը կա։

«Հիմնական խնդիրը այլ երկրների հետ արդյունավետ համագործակցությունն է, փոխադարձ օգնության շրջանակներն ընդլայնելը, որի միջոցով էլ հնարավոր կլինի վերադարձնել ապօրինի եկամուտները»,- նշեց Արթուր Սաքունցը։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում