Գերմանիայի Ֆոլքմարզեն քաղաքում անհայտ անձը ուղևորատար մեքենայով մխրճվել է կառնավալային երթի մասնակիցների մեջ, հաղորդում է գերմանական ARD հեռուստաալիքը:
Լրատվամիջոցի տվյալներով` տուժել է առնվազն 30 մարդ, որոնց թվում նաև երեխաներ կան:
Մեքենայի վարորդը ձերբակալվել է: ARD հեռուստաալիքը նշում է, որ դեռ հայտնի չէ` դեպքը ահաբեկչություն է, թե ոչ: