Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Միջուկային անվտանգության կարգավորողների եվրոպական խումբը հրապարակել է ՀԱԷԿ-ի վերաբերյալ զեկույցը

Միջուկային անվտանգության կարգավորողների եվրոպական խումբը հրապարակել է «Գործընկերային վերանայման» վերաբերյալ զեկույցը, որն իրականացվել է Հայաստանի գործողությունների ազգային պլանի հիման վրա, որպես ԵՄ «սթրես թեստերի» գործընթացի բաղադրիչ: Այս մասին հայտնում են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից:

«Գործընկերային վերանայումն» անցկացվել է բաց, համագործակցային ձևաչափով, ԵՄ «սթրես-թեստերի» տեխնիկական, այդ թվում՝ թափանցիկության բնութագրերին լիարժեք համապատասխան: Գործընկերային վերանայումն իրականացվել է Եվրամիության և ԵՄ ոչ անդամ պետությունները ներկայացնող ինը փորձագետներից բաղկացած թիմի կողմից, որի կազմում ընդգրկվել են նաև Եվրահանձնաժողովի երկու ներկայացուցիչ և չորս դիտորդ։

«Գործընկերային վերանայման» թիմը գնահատում և ողջունում է վերանայման ընթացքում Միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնի՝ ՀՀ ԿԱ Միջուկային կարգավորման պետական կոմիտեի և լիցենզավորված մարմնի դրական, բաց և թափանցիկ գործելակերպը և իրենց կողմից ներկայացված բոլոր մեկնաբանություններին և հարցերին լուծումներով անդրադառնալու ձգտումը։

«Գործընկերային վերանայման» թիմը պարզել է, որ ՀՀ Գործողությունների ազգային պլանի կառուցվածքը և բովանդակությունը համարժեք է և լիովին համապատասխանում է ԵՄ «սթրես-թեստերի» պահանջներին: Թիմը գնահատել և ողջունել է 2016թ. ի վեր կատարված ողջ աշխատանքը և արտաքին վտանգավոր ազդեցությունից կայանների պաշտպանության ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը:

Այդուհանդերձ, Մեծամորի ԱԷԿ-ում սթրես-թեստի կիրառման գործընթացից բխող գործողությունների իրականացումն ապահովող անհրաժեշտ ֆիզիկական վիճակի բարելավման համար դեռևս զգալի աշխատանք պետք է ամփոփվի, մասնավորապես կապված՝ սեյսմակայունության բարելավման, կայանի գործարկման դադարեցման իրավիճակի ընդհանուր հայեցակարգի և տեխնիկական լուծումների մշակման, ինչպես նաև ախտանիշահեն «Արտակարգ իրավիճակում գործառնական ընթացակարգերի» և «Ծանր վթարների կառավարման ուղեցույցների» իրականացման ավարտի հետ։ «Գործընկերային վերանայման» թիմն առաջարկում է ՀՀ ԿԱ Միջուկային կարգավորման պետական կոմիտեին դասակարգել Ազգային անվտանգության գործողությունների պլանից բխող անվտանգության բոլոր բարելավումներն` ըստ անվտանգության նշանակության և ապահովել դրանց իրականացումն ՝ դրանց դասակարգմանը համահունչ ժամանակացույցի: Այնուհետև՝ առաջարկվել է մշակել համալիր պլան, իրականացնելու՝ Գործողությունների Ազգային ծրագրի «սթրես-թեստի» պահանջ հանդիսացող անվտանգության բարձրացման, անվտանգության մակարդակի շարունակական բարձրացմանն ուղղված ծրագրի և ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման համատեքստում անհրաժեշտ միջոցառումներ։

2011 թվականին Ֆուկուշիմա ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարից հետո ԵՄ-ն դարձավ ՝ ԱԷԿ-ների ռիսկերի և անվտանգության համապարփակ գնահատման՝ «սթրեսթեստերի» անցկացման առաջատարն աշխարհում:

2011թվականին Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Խորվաթիայի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Շվեյցարիայի Համադաշնությունը, Թուրքիայի Հանրապետությունը և Ուկրաինան Եվրամիության հետ համագործակցությամբ հաստատեցին իրենց պատրաստակամությունը կամավորության սկզբունքով Ռիսկերի և անվտանգության համապարփակ գնահատում՝ սթրես-թեստեր նախաձեռնելու ուղղությամբ ՝ հաշվի առնելով Եվրոպական հանձնաժողովի և Միջուկային անվտանգության կարգավորողների Եվրոպական խմբի միջև 2011 թվականի մայիսի 24-ին համաձայնեցված տեխնիկական բնութագրերը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում