Փետրվարի 24-ին` ժամը 16:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մանթաշյան փողոցի թիվ 17 տանը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:42-ին, մարվել՝ 16:45-ին:
Պարզվել է, որ Մանթաշյան փողոցի թիվ 17 տան գազօջախում այրվել է պլաստմասսե դետալ. տուժածներ չկան: