Wednesday, 24 04 2024
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կմրցեն

Երևանում այսօր մեկնարկում է Սերժ Սարգսյանի գործով դատավարությունը: Ինչպես հայտնի է, գործն առնչվում է պետական սուբսիդավորմամբ դիզվառելիքի ծրագրին, որն իրագործվել է 2013 թվականին: Ըստ պաշտոնական մեղադրանքի, որ ներկայացված է Սերժ Սարգսյանին, այդ ժամանակաշրջանում գյուղնախարարի պաշտոնը զբաղեցրած Սերգո Կարապետյանին՝ որի ցուցմունքի հիման վրա է ներկայացված մեղադրանքը Սերժ Սարգսյանին, նաև մեղադրանք է առաջադրված Բարսեղ Բեգլարյանին՝ Սերժ Սարգսյանի մտերիմ գործարար, որի ներկրված թանկ վառելիքն էլ, ըստ գործի, գնվել է ավելի էժան առաջարկի փոխարեն: Այդ ամենի հետևանքով, ըստ մեղադրանքի, պետությանը պատճառվել է շուրջ կես միլիարդ դրամի վնաս:

Դատավարությունը, որ մեկնարկում է այսօր, հերթականն է հեղափոխությունից հետո աղմկոտ գործերի առնչությամբ, և երկրորդը, որում մեղադրանք է ներկայացված նախկին ամենաբարձրաստիճան պաշտոնյայի: Իհարկե, երկու գործերն իրենց ծանրությամբ ուղղակի համեմատելի չեն, բայց մարտիմեկյան գործով սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է ներկայացված Ռոբերտ Քոչարյանին, իսկ դիզվառելիքի գործով՝ պետությանը վնաս պատճառելու մեղադրանք է ներկայացված Սերժ Սարգսյանին: Ռոբերտ Քոչարյանը անազատության մեջ է, Սերժ Սարգսյանն՝ ազատության, երկիրը չլքելու խափանման միջոցով: Արդեն իսկ Սարգսյանի համակիրների և կուսակիցների գրառումից պարզ է դառնում, որ դատավարությունը կուղեկցվի համակիրների հավաքով, որոնք աջակցություն կհայտնեն Սերժ Սարգսյանին: Ինչպես հայտնի է, նրա հանդեպ մեղադրանքը յուրայիններն արդեն իսկ գնահատել են քաղաքական հետապնդում:

Մեկնարկող դատավարությունը, սակայն, այդ իմաստով կարող է վերածվել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև երկարամյա, այդ թվում՝ հեղափոխությունից հետո էլ շարունակվող մրցության կամ դիմակայության որոշակի դրսևորման: Խոսքը համակիրների բազմության մասին է, թե ում համախոհներն են դատարանի դիմաց առավել մեծաթիվ ու, թերևս, նաև առավել «գաղափարական»: Որովհետև ակնառու է նաև, որ Ռոբերտ Քոչարյանը հանրային աջակցությունը դիտարկել է ոչ միայն որպես մեղադրանքից պաշտպանության մարտավարական կարևոր բաղադրիչ, այլ նաև որպես ներհամակարգային մրցակցության տարր՝ ցույց տալու համար, որ ունի հանրային աջակցություն՝ ի տարբերություն մերժված Սերժ Սարգսյանի, և 2018-ի ապրիլյան մերժումը չի տարածվում իր վրա: Երկրորդ նախագահը մեկ անգամ չէ, որ ակնարկել է կասկածները Սերժ Սարգսյանի նկատմամբ, և այդ իմաստով, Սարգսյանի ուղղությունը նրա համար ոչ բացահայտ, սակայն պայքարի առանցքային ուղղություն է: Ի դեպ հետաքրքիր է, որ Սարգսյանի դատավարության մեկնարկին զուգահեռ, հայտնի դարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի ազատության երաշխավորագիր ներկայացնելու նոր նախաձեռնության մասին: Այս անգամ ոչ թե Արցախի գործող և նախկին նախագահների, այլ Հայաստանի և Արցախի նախկին վարչապետների՝ Խոսրով Հարությունյան, Կարեն Կարապետյան, Վազգեն Մանուկյան և Անուշավան Դանիելյան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում