ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ի հիշատակ Մարտի 1-ի զոհերի՝ մարտի 1-ին՝ ժամը 18:00-ին, երթ կմեկնարկի Երևանի Ազատության հրապարակից և կշարժվի դեպի Մյասնիկյանի արձան։
«Սիրելի հայրենակիցներ, կիրակի օրը՝ մարտի 1-ին, ժամը 18.00-ին, բոլորիդ հրավիրում ենք երթի՝ նվիրված 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հիշատակին։
Երթը կմեկնարկի Երևանի Ազատության հրապարակից և կշարժվի դեպի Մյասնիկյանի արձան»: