Իսրայելի ռազմաօդային ուժերը Դամասկոսի մերձակայքում հրթիռային հարձակման ժամանակ ոչնչացրել են Պաղեստինի արմատական «Իսլամական ջիհադ» խմբավորման զինված թևի երկու անդամների: Այս մասին հաղորդել է Al-Hadath-ը:
Ինչպես նշվում է, հարձակումը կատարվել է երկուշաբթի լույս 24-ի գիշերը: Հրաձգությունն իրականացվել է Ադլիա շրջանում, որտեղ գտնվում է Պաղեստինի ռազմաբազան:
Հրապարակման համաձայն՝ այդ բազայում նախագծում են հրթիռային զենքի նմուշներ, որոնք այնուհետև արտադրվում են Գազայի հատվածում և օգտագործվում են Իսրայելի դեմ: