«Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ ներկայումս Իտալիայում գտնվող և այցով Իտալիա մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ՝ փոխանցելով Իտալիայում գտնվելու ժամանակահատվածը և կոնտակտային տվյալները»,- այս մասին նշվում է Իտալիայում ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ։
Դեսպանությունը քաղաքացիներին հորդորում է խուսափել նշված համայնքներ այցելությունից և առհասարակ հյուսիսային շրջաններում մարդաշատ վայրերում գտնվելուց․
Լոմբարդիայի
- Codogno,
- Castiglione d’Adda,
- Casalpusterlengo,
- Fombio,
- Maleo,
- Somaglia,
- Bertonico,
- Terranova dei Passerini,
- Castelgerundo e San Fiorano
Վենետոյի
- Vo’ Euganeo
Իտալիայի կառավարության կողմից մշակվել են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված հետևյալ խորհուրդները՝
- հաճախակի լվանալ ձեռքերը,
- խոսափել սուր շնչառական հիվանդություններ ունեցող մարդկանց հետ սերտ շփումներից,
- չընդունել հակավիրուսային դեղեր կամ հակաբիոտիկներ առանց բժշկի նշանակման,
- դիմակ օգտագործել միայն վարակ ունենալու կասկածի դեպքում կամ վարակված մարդուն խնամելիս։
https://www.facebook.com/HayastaniDespanutyun/photos/a.328087840621038/2708479522581846/?type=3