Իրաքի առողջապահության նախարարությունը փետրվարի 24-ին հայտարարել է երկրում կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքի մասին. վարակը հայտնաբերել են Իրանի մի քաղաքացու մոտ: Այդ մասին ասված է նախարարության հաղորդագրության մեջ՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։
«Կրոնական ուսումնական հաստատություններից մեկի ուսանողի մոտ, որը Իրանի քաղաքացիություն ունի և Իրաք է ժամանել նախքան Իրանի հետ սահմանները փակելու վերաբերյալ կառավարության (կորոնավիրուսի դեմ պայքարի) ճգնաժամային շտաբի որոշումը, բժշկական հետազոտության արդյունքները հայտնաբերել են կորոնավիրուսի առկայությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նաջաֆի նահանգի առողջապահության դեպարտամենտը մամուլի տեղեկագրում հայտարարել է, որ դեպքը գրանցվել է երկրի հարավ-արևմուտքի նահանգում, որտեղ գտնվում է շիա մուսուլմանների սրբազան վայրեր ուխտագնացության կենտրոններից մեկը։