Ստեփանակերտում կայացած ՀՀ և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձանագրել է, որ ներկայումս ձևավորվում է ղարաբաղյան բանակցային գործընթացի նոր բովանդակություն։ Ի՞նչ բովանդակության մասին է խոսքը, եթե այսպես ասած մյունխենյան սկզբունքների, ապա դա կարող է լինել Երևանի ու Ստեփանակերտի մոտեցումը, բայց հեռու այն կարգավիճակից, որպեսզի համաձայնեցված տեքստ համարվեն միջնորդների, առավել ևս՝ Բաքվի կողմից։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Նարեկ Մինասյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ: