Իրանի Խոյի շրջանում փետրվարի 23-ին տեղի ունեցած երկու երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 104-ի: Այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։
«Այս շրջանում երեկ տեղի ունեցած երկու երկրաշարժից տուժածների վերջնական թիվը հասել է 104-ի»,- գործակալությունը մեջբերում է Խոյի բժշկական ինստիտուտի ղեկավարի խոսքը:
Բացի տուժածների մասին հաղորդագրություններից՝ գործակալությունը տեղեկատվություն է հրապարակել նաև Խոյի և Սալմաստի շրջանների 43 բնակավայրերում բնակելի շինությունների լրիվ կամ մասնակի ավերման մասին:
Տեղեկացվել է, որ Թուրքիայի արևելքում երկրաշարժերի հետևանքով զոհվել է ինը մարդ, տուժել է առնվազն 50 բնակիչ։