«ԱԳՆ-ի հետ այս սեմինարները տեղի են ունեցել բոլոր իշխանությունների օրոք: Հիմնական նպատակները 3-ն են. Առաջին նպատակն է՝ իմանալ, թե որոնք են ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր մարտահրավերները, ներառյալ Արցախի բանակցությունները, երկրորդ՝ մեր կատարելիք և անմիջական կատարված աշխատանքների մասին տեղեկությունների փոխանակումը ԱԳՆ-ի հետ, որոնց մասնակցում են ԱԳՆ բոլոր նախարարները և բոլոր փոխնախարարները, որոնք տարբեր ոլորտների պատասխանատուներն են, և երրորդը՝ քննարկելու անմիջական առաջնահերթությունները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը: