Friday, 19 04 2024
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը

Նման «արմյաշկաները» պետք է ճանաչվեն անցանկալի անձ. եթե այդպես են խոսում, ուրեմն Հայաստանի գործերը լավ են

«Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ամաչում եմ, որ հայ եմ»,- նման հայտարարությամբ է հանդես եկել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը։

Սա, նշենք, վերջինիս հակաիշխանական, ՀՀ լեգիտիմ իշխանությունների հանդեպ ատելությամբ ու մաղձով լցված առաջին հարցազրույցը չէ։ Իր այս վերջին հարցազրույցում, որը նա տվել է Hayeli.am լրատվականին, և որը Հայաստանում ակտիվորեն տարածում են քոչարյանամերձ լրատվամիջոցները, Միհրանյանը բառացիորեն նշել է. «Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի պատմության և ղարաբաղյան կոնֆլիկտի արմատների մասին բավարար գիտելիքներ չունի և Մյունխենում Ալիևի հետ ունեցած դեբատի ժամանակ ուղղակի խայտառակեց հայ ժողովրդին։ Նայեցի Ալիևի հետ նրա այդ դեբատը և շատ մեծ ցավ զգացի, որ հայ ժողովուրդն ունի այսպիսի ներկայացուցիչ, որը չունի մինիմալ գիտելիքներ ո՛չ պատմությունից, ո՛չ քաղաքականությունից, ոչ էլ դիվանագիտությունից»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ ճիշտ կլինի արհամարհել Միհրանյանին ու իր նմաններին. «Տապալվել է հենց Միհրանյանը, որովհետև ռուսները խաղադրույք են արել, որ Հայաստանը պետք է անօգնական մնա ու դուրս չգա համաշխարհային քաղաքականություն, բայց դա տեղի չունեցավ։ Ինքը, Գևորգ Միրզայանը, Կուրղինյանը տապալվել են, որովհետև նրանք Կրեմլի հանձնարարությունները չեն կարողանում կատարել, Հայաստանը չեն կարողանում տապալել։ Նրանք ընդամենը Կրեմլի ծառաներն ու գործակալներն են։ Եթե այսպես են խոսում, ուրեմն Հայաստանի գործերը լավ են գնում»։

Շիրինյանը նաև կարծում է, որ նման հայերը պետք է հայտարարվեն անցանկալի անձ, ու նրանց մուտքը Հայաստան պետք է արգելվի. «Ժողովուրդը պետք է դիրքորոշում ունենա, նրանք հիմա պետք է համապատասխան վերաբերմունքով թռուցիկներ ստանային։ Նրանք այն բոլշևիկյան զանգվածն են, որ Հայաստանը հանձնեց թուրքերին, ժողովուրդը պետք է նրանց արհամարհի։ Ռաֆայել Պատկանյանն ասում էր՝ ո՞վ է հայը, ու պատասխանում՝ նա, ով Հայաստանի ազատության ու անկախության համար կպայքարի, մնացածներն արմյաշկա են»։

Քաղաքագետ Արկադի Վարդանյանը համարում է, որ Միհրանյանը, ռուսական պրոպագանդայի այլ գործիքներ, Հայաստանում հինգերորդ շարասյան ներկայացուցիչները զբաղված են իրենց բնորոշ գործունեությամբ, և նրանց վրա կենտրոնանալու փոխարեն պետք է հստակեցնել մեր անելիքները, գործել հեղափոխական կառավարության տրամաբանության շրջանակներում: «Մեր իշխանությունները ապաշնորհ քաղաքականություն են վարում, առաջնահերթ հարցերի վերաբերյալ ոչ սկզբունքային մոտեցում են ցուցաբերում։ Մեր առջև հեղափոխությունից հետո շատ մեծ դռներ բացվեցին՝ ոչ միայն օրենքի, արդարության երկիր դարձնելու իմաստով, այլև պահանջատեր լինելու հնարավորություն ստեղծվեց այն բոլոր կորուստների նկատմամբ, որ մենք ունեցել ենք վերջին տարիների ընթացքում։ Բայց մենք դրա փոխարեն տեսնում ենք իշխանության անտարբերություն սկզբունքային հարցերի, իրավական փաստաթղթերի նկատմամբ, որոնց անտեսումը ոչ թե քաղաքական փորձի բացակայություն է, այլ պարզապես ազգային դավաճանություն։ Եթե այդ ամենն արվեր, ձեր նշած մարդիկ քիչ կխոսեին, իրենց խոսածն էլ մեծ աղմուկ չէր հանի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ իշխանություններն ապաշնորհ քաղաքականություն են վարում, այդ թվում՝ արտաքին քաղաքականության հարցում, բայց դա ամենևին չի նշանակում, որ ռուսական պրոպագանդայի գործիքները պետք է նմանօրինակ հայտարարություններով հանդես գան. «Օրինակ՝ հայտնի դարձավ, որ թուրքական սուզանավը ամերիկյան ականակրի ուղեկցությամբ մուտք գործեց Սև ծով։ Սա հավանաբար հերթական արտաքին ճնշման նախապատրաստությունն է Ռուսաստանի նկատմամբ։ Սա էլ իր հերթին ենթադրում է, որ ռուս-թուրքական քաղաքականությունը սրվելու է։ Սա մենք պետք է հաշվի առնենք։ Մեզ համար այնքան նպաստավոր իրավիճակ է ստեղծվում, որից չօգտվելը հիմարություն էլ չէ, այլ ազգային դավաճանությունը հենց սա է»։

Վարդանյանի խոսքով՝ նշյալ անձը ու իրեն հովանավորողները չորրորդական նշանակության մարդիկ են, մեր երկիրը պետք է սկզբունքային հարցերի լուծում տա: «Մենք ի՞նչ պատասխան պետք է տանք մեր նախնիների հիշատակին, ամոթ չի՞, որ մեզ ստրուկի նման ենք զգում, ստրկացած իրավիճակում պետք է առաջ շարժվենք։ Ի՞նչ տնտեսական հեղափոխություն կարող է լինել մի երկրում, որն ընդհանրապես իր ինքնուրույն տնտեսությունը չի տնօրինում։ Հոգնեցինք խոսելով մեր երկաթգծի վիճակի մասին, սայլը տեղից չի շարժվում, նույն հանցագործները մնում են իրենց տեղում ու շարունակում իրենց հանցագործությունները։ Աստված չանի՝ պատերազմ սկսվի, նորից մեր մատաղ երեխաներին պետք է զոհաբերենք, որ սահմա՞ն պահենք։ Ո՞ւմ վրա ենք հույս դրել, շատ եմ մտահոգված, գնալով ավելի ու ավելի շատ եմ զայրանում»,- եզրափակեց նա։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում