Ռուսաստանի օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայի Իբլիբի շրջանի 18 բնակավայրերի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Անադոլու գործակալությունը:
Նշվում է, որ խոսքը Կեֆրենբիլ, Կեն-Սաֆրա, Իխսեմ, Սուֆուխուն, Խազարին, Կաֆեր-Նյուբյուլ, Կաֆեր-Ուվեյդ, Ինիբ, Բսենկուլ, Ջուզեֆ, Խաս, Բարա, Մարխուրմե, Դեյր-Սյունբյուլ, Բինի, Դարեթ-իզե, Կաֆր-Նուրանկ եւ Ջինե բնակավայրերի մասին է:
Այս տեղեկությունները ռուսական կողմը դեռեւս պաշտոնապես չի հաստատել:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Թուրքիան դեռեւս չի կատարել Սիրիայի հարցով ձեռք բերված համաձայնության պայմանները:
Փետրվարի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ իր հերթին մեղադրեց Ռուսաստանին պայմանավորվածությունները չկատարելու մեջ: