Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Լարում՝ մեկ այլ սահմանին. Ալիևն ինչ կտա ու կստանա Էրդողանից

Մինչ հայաստանյան հանրության շրջանում աշխուժորեն քննարկվում են հայ-իրանական սահմանի վերաբերյալ կառավարության քայլերը՝ կորոնավիրուսի վտանգի համատեքստում, իրավիճակը որոշակիորեն թեժացել է հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում, Տավուշի ուղղությամբ, Կոթի գյուղի դիրքերում: Ադրբեջանցիները կրակ են բացել դիրքերի վրա, ինչին հետևել է հայկական ուժերի պատասխանը: Ադրբեջանը հայտնում է մեկ սպանվածի մասին: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է մեր կողմից վիրավորված զինվորի մասին, որի կյանքին վտանգ չի սպառնում: Արծրուն Հովհաննիսյանը հերքել է հայկական դիվերսիայի մասին Բաքվի տարածած տեղեկությունը՝ ասելով, որ ընդամենը եղել է պատասխան Ադրբեջանի սադրանքին, և ընդ որում՝ դա հայկական պատասխանի, այսպես ասած, զուսպ տարբերակն է եղել:

Ինչո՞ւ է Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ գնացել իրադրության թեժացման, կրակոցների: Դա տեղի է ունենում Մյունխենի հայտնի քննարկումից հետո, որը, ըստ ադրբեջանական պրոպագանդայի և կամա թե ակամա դա սնուցած որոշ հայ փորձագետների, ավարտվել է, այսպես ասած, Ալիևի հաղթանակով: Այն, որ Ադրբեջանը մի քանի օր անց գնում է Տավուշի ուղղությամբ այդպիսի սադրանքի, դա արդեն իսկ բավականին խոսուն վկայություն է, թե իրականում դիվանագիտական-քաղաքական ուժերի ինչպիսի հարաբերակցություն է եղել Մյունխենում և առկա ընդհանրապես արցախյան հարցում, որը Ադրբեջանը փորձել է փոքր-ինչ, այսպես ասած, իր օգտին հավասարեցնել ռազմական սադրանքով: Հակառակ պարագայում հազիվ թե Ալիևը Մյունխենից մի քանի օր անց անիմաստ սադրանքով այսպես ավելորդ առիթ տար հայկական կողմին:

Դրան զուգահեռ՝ Ադրբեջանի սադրանքը տեղի է ունենում երկու իրողության՝ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում, որտեղ փաստորեն արձանագրվել է Երևանի առաջ քաշած Մյունխենյան սկզբունքների վերաբերյալ երկու հայկական պետությունների սկզբունքային համաձայնությունը, և ռուս-թուրքական բավականին թեժ բախման՝ Սիրիայի Իդլիբ շրջանում իրավիճակի առիթով, սակայն անկասկած շատ ավելի խորքային պատճառների և հանգամանքների բերումով:

Ահա այդ ֆոնին Բաքու է պատրաստվում այցելել Ադրբեջանի նախագահ Էրդողանը: Նա մասնակցելու է թուրք-ադրբեջանական բարձրագույն խորհրդի նիստին, ստորագրելու է ռազմական և քաղաքական փաստաթղթեր:

Մենք դեռևս օրեր առաջ էինք գրել այն մասին, որ Էրդողանը Ռուսաստանի հետ պայքարում անպայման փորձելու է օգտագործել Ալիևին, իսկ Ալիևն էլ բնականաբար այդ առումով փորձելու է Էրդողանից ստանալ ինչ-որ բոնուսներ իր համար: Կլինի դա Արցախի՞ ուղղությամբ, թե՞ Ադրբեջանի ներքին հարցերի՝ միարժեք ասելն իհարկե դժվար է, որովհետև երկու առումով էլ Ադրբեջանի նախագահը փակուղում է: Թեև, իհարկե, այդ փակուղին որոշակիորեն փոխկապակցված է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում