Դատական նիստի ժամանակ, ի պատասխան Երանոսյանի պաշտպանի հայտարարության, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց. «Նման հայտարարություններից առաջ պետք էր մտածել Բաղրամյան փողոցը մարտի դաշտ չդարձնելու մասին: Այսինքն` պետք չէր Բաղրամյան փողոցը սարքել մարտի դաշտ»:
Նա տեղեկացրեց նաև, որ ինքը եղել է հիվանդանոցում, հանդիպել բազմաթիվ տուժած ոստիկանների հետ. «Եվ այնտեղ ես չեմ տեսել ոստիկան, որը տուժած է եղել ցուցարարի կողմից: Ես այնտեղ տեսել եմ ոստիկան, որը տուժել է այդ միջոցը կիրառելու պատճառով»:
Առավել մանրամասն` տեսանյութում: