ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել` Ադրբեջանի կողմից հայտարարված «դիվերսիան» որակելով «ուղղակի լավ հեքիաթ»` նախատեսված ադրբեջանական հանրության համար։
«Դա լիովին ապատեղեկատվություն է։ ՀՀ ԶՈւ-երը ընդամենը պատասխանել են ադրբեջանական սադրանքներին, որի արդյունքները ինքներդ եք տեսնում։
Դեռ ավելին, հայկական կողմը այս ամենով դեռ զսպվածություն է դրսևորում»,- գրել է Հովհաննիսյանը։
Հիշեցնենք` ավելի վաղ Հովհաննիսյանը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները երեկ կրակ են բացել ՀՀ մարտական դիրքերի ուղղությամբ:
https://www.facebook.com/arcrun/posts/2819319328103657