Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի և ֆրանսիահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի միջև հարաբերությունները լարվել են. պատճառը Սարկոզիի որդին է:
Ըստ Դևեջյանի` իր և իր 30 տարվա բարեկամ Նիկոլա Սարկոզիի միջև այժմ կանգնած է Ֆրանսիայի նախագահի որդին` Ժան Սարկոզին: Վերջինս այժմ Նյոյիի բարեկեցիկ արվարձանի գլխավոր խորհրդականն է և UMP-ի կուսակցական խմբի նահանգային ժողովի նախագահը: Նա նպատակ ունի մի օր գրավել Օ-դը-Սենի գլխավոր խորհրդի նախագահի պաշտոնը, որը այժմ շարունակում է զբաղեցնել Պատրիկ Դևեջյանը:
Ֆրանսիահայ գործիչը վստահ է, որ եթե Նիկոլա Սարկոզին ցանկանա իրեն հեռացնել նաև այդ պաշտոնից, ապա դա նրան նույնպես կհաջողվի` նույն միջոցների գործադրմամբ: