Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մոսկվայի համար Արցախը գործիք է Հայաստանի դեմ. Մյունխենում հաստատվեց «Լավրովյան պլանը»

«Այսպես կոչված, մյունխենյան սկզբունքները մեր դիրքորոշումն է՝ ի տարբերություն մադրիդյան սկզբունքների, որը եռանախագահների կողմից առաջադրված և կողմերի հետ մասնակի համաձայնեցված մի ինչ-որ փաթեթ է: Մյուս կողմից՝ այդ սկզբունքների մեջ կան անիրագործելի կետեր, օրինակ՝ այն կետը, որ լուծումը պիտի ընդունելի լինի երեք կողմերի համար: Տեսականորեն չկա և չի կարող լինել այդպիսի լուծում՝  կողմերից մեկին դա ի վերջո պարտադրում են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց քաղաքագետ Արա Պապյանը:

Մեր զրուցակցի կարծիքով՝ Մյունխենը կողմերին հնարավորություն տվեց իրենց տեսակետները բարձրաձայնելու, ոչ ավելին:

Պապյանի տպավորությամբ՝ հայկական կողմը, ուղղակի բառացի չմերժելով մադրիդյան սկզբունքները, փորձում է որոշակի պատճառաբանություններ, հիմնավորումներ բերել և ի վերջո փաստացի մերժել դրանք. «Այս ամենը կարծես ուղղված է ոչ թե հակամարտության լուծմանը, այլ հակամարտությունը երկարաձգելուն՝ տեսնենք, թե մի օր ինչ կլինի տարբերակով: Հայկական կողմը կարծում է, որ ստատուս-քվոյի պահպանումը իր օգտին է, Ադրբեջանն էլ մտածում է, որ ստատուս-քվոն հանգեցնում է, նրան, որ ինքը մաշեցնող, հյուծող պատերազմի ժամանակ հալեցնում է Հայաստանը, և յուրաքանչյուր կողմը իր ժողովրդին ամեն մի քայլ ներկայացնում է որպես հաղթանակ»:

Արա Պապյանը կարծում է, որ այժմ հակամարտության լուծումը հետընթաց է ապրում. «Եթե սկզբից «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» էր խոսվում, հետո «տարածքներ՝ անվտանգության դիմաց», հիմա Ալիևը  հնչեցրեց «տարածքներ՝ ազգային փոքրամասնություն կարգավիճակի դիմաց»: Սա հիմնական մեխն էր, որը վրիպեց մեծ մասի ուշադրությունից: Ալիևն իրեն պահում էր որպես հաղթող և թելադրող կողմ: Պիտի ասեմ, որ Փաշինյանը բավականին խուսափողական ձևակերպում է գտել, թե տարածքներ տալու-չտալու խնդիր չունենք, բայց սա անվտանգության հարց է, ու մենք տարածքները չենք տալու, որովհետև տարածքներ տալը նշանակում է անվտանգություն տալ: Լավ է, թող այս ձևակերպումը լինի: Իրատեսորեն հետևյալն է՝ այս բանակցություններով հակամարտությունը չի լուծվելու, պարզապես խնդիր կա համաշխարհային հանրության առջև ճիշտ երևալու»:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում