Սիրիայի տարածքները Իսրայելի կողմից հրթիռակոծման հետեւանքով 6 մարդ է զոհվել, հաղորդում է AFP-ը, հղում անելով Սիրիայի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին: Ըստ տեղեկությունների, զոհվածներից երկուսը «Իսլամական ջիհադ» ահաբեկչական կազմակերպության անդամներ են, իսկ 4-ը եղել են «պրոսիրիական ռեժիմի մարտիկներ»:
Փետրվարի 24-ի գիշերը Իսրայելի բանակը հայտարարել է, որ ավիահարվածներ է հասցրել Սիրիայի եւ Գազայի տարածքներին: Իսրայելական զինվորականների թիրախում են եղել «Իսլամական ջիհադի» դիրքերը: Սիրիայում հայտարարել են, որ Դամասկոսի ուղղությամբ արձակված հրթիռների մեծ մասը վնասազերծվել են: Տուժածների եւ ավերածությունների մասին ոչինչ չի հաղորդվում: