Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարևորել է «Լեչե»-ի դեմ խաղում տոնած հաղթանակը:
«Թիմի ինքնավստահության համար կարևոր հաղթանակ էր: Եկեք շարունակենք նույն կերպ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 25-րդ տուրում «Ռոմա»-ն Հռոմի Օլիմպիական մարզադաշտում հյուրընկալել էր «Լեչե»-ին և հաղթեց 4:0 հաշվով: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ: