Քուվեյթում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու առաջին 3 դեպքը: Այդ մասին հայտնել է KUNA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը:
Նշվում է, որ վարակվածները ժամանել են Իրանի Մեշհեդ քաղաքից: Վարակվածներից մեկը Քուվեյթի 53-ամյա քաղաքացի է, երկրորդը՝ Սաուդյան Արաբիայի 61-ամյա մի քաղաքացի, իսկ երրորդ՝ 21-ամյա հիվանդի քաղաքացիությունը դեռևս ճշտված չէ:
Կորոնավիրուսով վարակման դեպք է գրանցվել նաև Բահրեյնում: Կորոնավիրուսը հայտնաբերվել է Բահրեյնի հպատակի մոտ, որը ժամանել է Իրանից: Նա, ինչպես բոլոր նրանք, որոնք շփվել են վարակվածի հետ, կարանտինի մեջ են: