Friday, 19 04 2024
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով

Քոչարյանի պաշտպանները մտածում են, որ քաղաքական իրավիճակը կարող է փոխվել երկրում, օգտվում են այդ առիթից

Փետրվարի 18-ին հերթական անգամ հետաձգվեց 2008թ. մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով ազատազրկված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատավարությունը։ Հերթական անգամ դատական նիստը հետաձգվեց մեղադրյալներից Յուրի Խաչատուրովի թարգմանչի բացակայության պատճառով։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 25-ին։

Նույն օրը ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարեց նույն գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի պաշտպանի բողոքը՝ վերացվեց նրա ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը։

Արդյոք սա չի՞ նշանակում, որ Մարտի 1-ի գործը կարող է հայտնվել փակուղում։ Ո՞րն է երաշխիքը, որ Արմեն Գևորգյանն էլ Հոկտեմբերի 27-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանի, գործարար Սամվել Մայրապետյանի, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և մի շարք այլ նախկինների հետքերով չի գնա, չի հայտնվի արտերկրում՝ խուսափելով քրեական պատասխանատվությունից։

Մարտի 1-ի, Նորք-Մարաշի բանդայի, «Սասնա ծռեր»-ի գործերով փաստաբան Հարություն Բաղդասարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մեղադրյալի իրավունքի սահմանափակումը կամ դրա վերացումը որոշում է դատարանը, այն քննարկվում և լուծվում է իրավական հարթությունում։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի դատը պարբերաբար հետաձգելուն, ապա Հարություն Բաղդասարյանը նկատում է, որ դրանք վարույթային խնդիրների հետ են կապված։

«Ինչո՞ւ դատարանը թարգմանչի մասնակցությունը բացառող հանգամանք համարեց, դա էլ երկրորդ խնդիրն է։ Ինձ թվում է, որ դատախազությունը կարող էր միջնորդել, որ կարող են նաև առանց թարգմանչի դատն անցկացնել, եթե ամբաստանյալը դրա համաձայնությունը տալիս է։ Ես չգիտեմ՝ ամբաստանյալը դրա համաձայնությունը տվե՞լ է, թե՞ ոչ, բայց դատարանն իրավունք ուներ առանց թարգմանչի դատը սկսել։ Չէ՞ որ ամբաստանյալը տիրապետում է բանավոր խոսքին, կարող էր միջնորդել, որ դատն ընթանա։ Ինչո՞ւ չեն շարունակում դատը՝ դա էլ է կախված դատարանի հայեցողությունից։ Դատարանը չի ցանկանում իրականացնել այնպիսի գործողություն, որ վաղը-մյուս օրը իր վրա խոսակցություն լինի, ասեն, թե առանց թարգմանչի դատն անցկացնելով օրենք է խախտել։ Զգացվում է, որ երկու կողմերն էլ համաձայն են նիստերը հետաձգելուն։ Ենթադրում եմ, որ եթե կողմերից որևէ մեկը շահագրգիռ լիներ նիստը շարունակելու, ապա կմիջնորդեր, որ նիստը շարունակվի»,- ասաց Հարություն Բաղդասարյանը։

Թե ինչու է դատարանն էլ շահագրգռված նիստերը հետաձգելու հարցում՝ փաստաբանը նկատում է, որ միգուցե բոլորը սպասում են քաղաքական իրավիճակի փոփոխությանը, հստակեցմանը, այդ պատճառով էլ նիստը հետաձգվում է։

«Ըստ էության՝ գործը չի քննվում, քննվում է միայն էպիզոդային, խափանման միջոցը փոխելու, մեղադրանքը վերացնելու հարցով։ Այսօր տեսնում են, որ քաղաքական իշխանությունը թույլ վիճակում է, օգտվում են դրանից։ Քոչարյանի պաշտպանները մտածում են, որ քաղաքական իրավիճակը կարող է փոխվել երկրում, օգտվում են այդ առիթից»,- կարծում է փաստաբանը։

Նա ենթադրում է, որ դատական հանգուցալուծումը կարող է լինել քաղաքական դաշտում. քաղաքական իշխանությունը եթե որոշի դատել Ռոբերտ Քոչարյանին՝ նա դատվելու է, եթե որոշի չդատել՝ չի դատվելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում