Թուրքական սուզանավ մտել է Սև ծով ԱՄՆ ռազմա-ծովային ուժերի USS Ross հրթիռային ականակիրի հետ, հայտնում է Интерфакс-ը ՝ վկայակոչելով Բոսֆորի նեղուցով անցնող նավերի լուսանկարները:
Նշվում է, որ «Պրեվեզե» տիպի սուզանավը նկատվել է ամերիկյան նավից ոչ հեռու: Տվյալ պահին Սև ծովում նավերի համատեղ գործողությունների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չկա:
ԱՄՆ ռազմա-ծովային ուժերի տարածած հայտարարությունում ասվում է, որ USS Ross հրթիռային ականակիրը մտել է Սև ծով անվտանգության ապահովման և ծովում տարածաշրջանային կայունության ամրապնդման շրջանակում: