Թուրքական ռազմական շարասյունն ընկել է իշխանական ուժերի հարվածի տակ Իդլիբում: Այս մասին հայտնում է «Ռազմական մեկնաբանը», որը կադրեր է հրապարակել դեպքի վայրից:
Նշվում է, որ հրաձգության ժամանակ թուրք զինվորականները ստիպված են եղել թաքնվել կիասկառույցներում: Ըստ նախնական տվյալների, Թուրքիայի մի քանի զինվորականներ վիրավորվել են:
Դրանից բացի թուրք զինվորների վիրավորվելու մասին հայտնում է նաեւ Reuters-ը, հղում անելով Սիրիայի ՄԻՊ-ին: Նշվում է, որ 65 ավտոմեքենայից բաղկացած շարասյունը ստիպված նահանջել է դեպի հյուսիս:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ռուսաստանի ռազմական օդանավերը կանգնեցրել են թուրքական շարասյունը: